Ասում եք՝ ո՞նց պիտի Սյունիքը պոկեն Հայաստանից, ո՞նց է դա հնարավոր. այ սենց


21:52 , 10 նոյեմբեր, 2021

Ասում եք՝ ո՞նց պիտի Սյունիքը պոկեն Հայաստանից, ո՞նց է դա հնարավոր։ Այ սենց։ Եթե հայկական, ադրբեջանական ու երևի նաև ռուսական անցակետեր են տեղադրվում Գորիս-Կապան ճանապարհի վրա, ապա մեկը ես էլ Կապան չեմ գնա այդ ճանապարհով, որովհետև գերի չեմ ուզում ընկնել, իսկ Տաթևով էլ...ախպեր, պարզապես չեմ ուզում գնալ, Տաթևով։ Ստացվեց, որ Կապան գնալու իմ ու իմ նման շատերի տարրական իրավունքը ոտնահարվեց, դժվարացավ կապը ՀՀ այդ հատվածի հետ, կտրվեց գնալ-գալը, ստեղծվեց արհեստական խոչընդոտ, ի վերջո, ՀՀ ինքնիշխան, սուվորեն տարածքի վրա տեղադրվեց ադրբեջանական անցակետ ու այդպես շարունակ։ Մնացածն արդեն ժամանակի խնդիր ու տեխնիկայի հարց է։