Առջևում տրանսնացիոնալ նավթամուղերն անարգել ու անվտանգ անցկացնելու դիմաց հայերին «բարոյական կուտ» տալու պարզունակ հաշվարկն է


22:17 , 9 նոյեմբեր, 2021

Ցեղասպանության մասին տիեզերքի ամենամեծ արխիվները Լոնդոնում են։ Ռեալպոլիտիկի հայրենիքը նոյեմբերի 9-ին նման քայլ հենց այդպես չէր կատարի։ Առջևում տրանսնացիոնալ նավթամուղերն անարգել ու անվտանգ անցկացնելու դիմաց հայերին «բարոյական կուտ» տալու պարզունակ հաշվարկն է, Թուրքիային հակաչինաստանյան ալյանսում դիրքավորելու բանակցությունները։
Հիշե՛ք պատերազմից առաջ, ընթացքում և անմիջապես հետո Լոնդոնի կեցվածքը։ Բարոյախրատական ու մարդու իրավունքների մասին դատարկ թեզերն այդպես էլ չլսեցինք Արցախի խաղաղ բնակչության ռմբակոծման օրերին։ Լիահույս եմ շնորհակալությունների շքերթի ականատես չենք լինի, որ Մեծ Բրիտանիան առաջին ընթերցմամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։