Մեկ ժամից ավելի սպասում էինք, որ «նորին գերազանցություն» ադրբեջանցիներն անցնեն, և կարողանանք մուտք գործել Արցախ. Մետաքսե Հակոբյան (Photo)


20:49 , 6 նոյեմբեր, 2021

Aysor.am-ը գրում է.

Ընդամենը քիչ առաջ կարողացանք մուտք գործել Արցախ։ Մինչ այդ մեկ ժամի չափ սպասել ենք, քանի որ ադրբեջանցիների հերթափոխի պատճառով ճանապարհը փակ էր, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, ով  քիչ առաջ նաև մուտքի անհնարինությունը փաստող լուսանկարներ էր տեղադրել ֆեյսբուքի իր էջում։



«Շաբաթ օրերն ադրբեջանցիները փոխում են իրար, և ճանապարհը դժվարանցանելի է դառնում։ Մենք ստիպված սպասում ենք՝ մինչև իրենք անցնեն և կարողանանք մտնել Արցախ։ Եթե նկարագրելու լինեմ վայրը, ապա հենց կոնկրետ Արցախ մտնելու կետն է, որով Հայաստանը կապվում է Արցախին։ Դա, այսպես ասած, Զաբուխի «պոստն» է, որտեղ էլ մեկ ժամից ավելի կանգնել էինք։ Հակառակ կողմից ևս մարդիկ կանգնել էին, որ սպասենք՝ «նորին գերազանցություն» ադրբեջանցիներն անցնեն», - ասաց արցախցի պատգամավորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: