Nissan–ը Չայնիի ոլորաններում կողաշրջված հայտնվել է հենապատին, կան վիրավորներ. shamshyan.com


20:16 , 6 նոյեմբեր, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Է. Մարտիրոսյանը իր վարած Nissan մանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հենապատին ու մասամբ կողաշրջվել, հայտնում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդ Է. Մարտիրոսյանն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Գ. Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։