Արամեի ջերմ լուսանկարը երեխաների հետ


10:47 , 5 նոյեմբեր, 2021

Lurer.com-ը գրում է.

Երգիչ Արամեն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգիչը պատկերված է երեխաների՝ դստեր ու որդու հետ։ Արամեն լուսանկարը չի մեկնաբանել, միայն սրտիկների տեսքով էմոջիներ է օգտագործել։ Արամեի եւ Աննա Թովմասյանի որդին, ի դեպ, լույս աշխարհ է եկել 2019թ․-ի դեկտեմբերին։