Բոլորիս առաջնային նպատակը էս ստահակներից ազատվելը պետք ա լինի, հանուն դրա կարելի է անել ամեն ինչ


23:43 , 4 նոյեմբեր, 2021

Առաջնայինը դավաճաններին իշխանազրկելն է
Վերջին շրջանի քաղաքական դիսկուրսն էն աստիճանի է մարգինալիզացվել, դաշտում առկա քաղաքական մտքի վակումն էն աստիճանի է շատացել, որ մեկը մյուսի հետևից ինչքան անտրամաբանական ու անլուրջ «թեզեր» կան շրջանառվում են: Միշտ փորձել եմ զերծ մնալ էդ մարգինալ դիսկուրսից, բայց աբսուրդն էն աստիճանի ա հասել, որ մարդիկ արդեն իրանք իրանցից հորինել են իշխանության ներսում իբր դավաճանին «ըմբոստացող» ուսապարկեր, էդ ենթադրյալ «ըմբոստության» վրա կառուցել են տեսություններ, հետո էդ տեսությունները հակադրել են ակնհայտ փաստերի ու վուալյաա:
Էդ թեզերից ամենախնդալուներին վաղը տեսանյութով կանդրադառնամ, բայց մինչև էդ ուզում եմ ևս մեկ անգամ ֆիքսել՝ բոլորիս առաջնային նպատակը էս ստահակներից ազատվելը պետք ա լինի, հանուն դրա կարելի է անել ամեն ինչ իսկ էդ նպատակին հակոտնյա տխմարագույն թեզեր երկնելը էս երկրին ու հատկապես սրանց գնալուն օգուտ չի տալու: Վերջիվերջո վերլուծաբանից պերֆեկտթիվի դառնալը մեկ քայլ է...