Պատվաստանյութերի 1-ին դոզան ընդունած քաղաքացիների 2-րդ դոզայի ստանալու ժամկետը լրացել է, բայց պատվաստանյութ չկա, ասում են՝ սպասեք


12:43 , 2 նոյեմբեր, 2021
Այս իշխանությունները ձախողել են, ձախողում են ու շարունակելու են ձախողել կորոնավարակի դեմ պայքարը։ Վարակի տարածման սկզբնական փուլում հանցավոր անգործություն դրսևորեցին․ զբաղված էին ՍԴ-ն գրավելու գործով։
Հետո եկավ դիլետանտ պետական կառավարման և ձախողումները քաղաքացիների վրա գցելու փուլը։
Հիմա նիկոլական իշխանությունը ձախողում է պատվաստումների գործընթացը։ Մենք շատ ցածր մակարդակի վրա ենք համաշխարհային մասշտաբով։ Պատվաստված է մեր քաղաքացիների շուրջ 7 տոկոսը, ինչը աֆրիկյան հետամնաց երկրների ցուցանիշների շարքում է։
Օրվա իշխանությունն այնքան ապաշնորհ է, փնթի ու անպատասխանատու, որ բացի վատ կառավարումից նաև վնասում է մարդկանց։ Հերիք չէ սրանք ձախողել են պատվաստման գործընթացը, դեռ մի բան էլ խնդիրներ են առաջացնում պատվաստվելու գնացողների համար։
Բազմաթիվ ահազանգեր են ստացվում մեր քաղաքացիներից այն մասին, որ պատվաստանյութերի 1-ին դոզան ընդունածների 2-րդ դոզայի ստանալու ժամկետը լրացել է, բայց պատվաստանյութի բացակայության պատճառով մարդկանց առաջարկում են սպասել։
Սա այս իշխանությունների հերթական ձախողումն ու խայտառակությունն է։