Կինոգիլդիաների առաջին մրցանակաբաշխությունը և հայտնի հյուրերը


00:46 , 2 նոյեմբեր, 2021

Հոկտեմբերի 30-ին  «Կինեմատոգրաֆիստների տանը»  տեղի ունեցել է Հայաստանի Կինոմատոգրաֆիստների  միության կողմից կազմակերպված մրցանակաբաշխություն, որտեղ լավագույն անվանակարգում պարգևատրվեցին կինոյում ներդրում ունեցող անձինք:

Մրցանակաբաշխության կազմակերպիչներն էին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմանդիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, պրոդյուսեր Արման Միտոյանը, օպերատոր Վահանգ Տեր-Հակոբյանը, կինոնկարիչ Արմեն Ղազարյանը և այլք:

«Միջոցառումը պետք է կայանար դեռևս 2018-ին, սակայն հայտնի պատճառներով հետաձգվեց, արդյունքում ընգրկվել են նախորդ երեք տարիների աշխատանքները: Դիտարկվում են բոլոր այն ֆիլմերը, որոնք արտադրված են այստեղ կամ համատեղ»,- իր խոսքում նշեց կինոպրոդյուսերների գիլդիայի նախագահ Արման Միտոյանը:


Մրցանակաբաշխությունն առաջին անգամ էր անցկացվում և ուներ կարևոր առանձնահատկություն՝  մրցանակակիրներին որոշելու համար ստեղծվել էին  հատուկ գիլդիաներ:
Կինոգիլդիաները 6 են՝ նկարիչներ, օպերատորներ, ռեժիսորներ, սցենարիստներ կինոլրագրողներ, կինոքննադատներ եւ պրոդյուսերներ:
Վերոնշյալ կինոգիլդիաները հանձնել են մրցանակներ տարբեր անվանակարգերում: Այս ձեւաչափի առանձնահատկությունն այն է, որ չկա ժյուրի. ոլորտի մարդիկ քվեարկում են միմյանց աշխատանքների համար:



 «Վերջին շրջանում կատարվածից հետո, երբ մեր կորուստները շատ-շատ են, դժվար է, հուսահատեցնող, բայց մենք ապրելու եւ ստեղծագործելու իրավունք ունենք: Ստեղծելով պետք է առաջ գնանք, որ վերադարձնենք կորցրածը, հաղթահարենք ու զարգանանք: Գիլդիաների նպատակն է, որ ոլորտի մասնագետները կապի մեջ լինեն իրար հետ ու կարողանան քանդել այս անհասկանալի թնջուկը, որը կոչվում է հայկական կինո, որտեղ ոչ ոք ոչ ոքի չի սիրում, բոլորն իրար համարում են անտաղանդ, բոլորն իրենց համարում են հանճարեղ: Կարծում եմ՝ բոլորն էլ տաղանդավոր են ու հրաշալի ֆիլմեր են ստեղծել»,- իր խոսքում նշեց ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, որի վաղեմի երազանքն է եղել գիլդիաների ստեղծումը։



Ստորև ներկայացնում ենք մրցանակակիրներին:

ԿԻՆՈՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր

Արման Միտոյան

Ֆիլմ` «Անհայտ բաժանորդ»

ԿԻՆՈՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի  պրոդյուսեր    

 Կարինա Սիմոնյան

Ֆիլմ` «Նոր տարվա գոճի»

 

ԿԻՆՈՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ

Վավերագրական ֆիլմի լավագույն պրոդյուսեր                

 Լիլիթ Մարտիրոսյան

Ֆիլմ` «Հենրիկ Մալյան. ես գիտեմ մարդուն»

 

ԿԻՆՈՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ

Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն պրոդյուսեր

 Արման Միտոյան

Ֆիլմ` «Անատոլիական պատմություն»

 

ԿԻՆՈՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն  սցենարիստ

 Էդգար Բաղդասարյան և Քնարիկ Միրզոյան

Ֆիլմ` «Էրկեն կիշեր»

 

ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր

 Էդգար Բաղդասարյան

Ֆիլմ` «Էրկեն կիշեր»

 

ԿՆՈՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր

 Ալեքսանդր Բաղդասարյան

Ֆիլմ` «Նոր տարվա գոճի»

 

ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ

Վավերագրական ֆիլմի լավագույն ռեժիսոր                

 Թամարա Ստեփանյան

Ֆիլմ` «Կանանց գյուղը»

 

ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ

Անիմացիոն ֆիլմի լավագույն ռեժիսոր

 Դավիթ Բաբայան

Ֆիլմ` «Կաֆկա»

 

ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ

Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն ռեժիսոր

 Հրաչ Քեշիշյան

Ֆիլմ` «Անատոլիական պատմություն»

ԿԻՆՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր

 Սուրեն  Թադևոսյան

Ֆիլմ` «Էրկեն կիշեր»

 

ԿԻՆՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր

 Արթուր Ուստյան

Ֆիլմ «Որբություն»

 

ԿԻՆՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ

Վավերագրական ֆիլմի լավագույն օպերատոր

 Արթուր Ղարայան

Ֆիլմ` «Արցախը հավերժության եզրին»

 

ԿԻՆՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ

Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն օպերատոր

 Միհրան Ստեփանյան

Ֆիլմ` «Թողություն»

 

ԿԻՆՈՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն Նկարիչ Դիմահարդար

 Անահիտ Աղաջանյան

Ֆիլմ «Էրկեն կիշեր»

 

ԿԻՆՈՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, Հագուստի նկարիչ

 Կարինե Աթանյան 

Ֆիլմ` «Արև սարեր և սեր»

 

ԿԻՆՈՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ Բեմադրող նկարիչ

 Արմեն Ղազարյան

Ֆիլմ՝ «Լորիկ»

ԿԻՆՈԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԿԻՆՈԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ

Պատվավոր մրցանակ՝ «Հայկական կինոգիտության ասպարեզում ունեցած երկարամյա ավանդի և հրապարակված գրքերի համար»

 Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյան

 

ԿԻՆՈԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԿԻՆՈԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ

Պատվավոր մրցանակ՝ «Հայկական կինոգիտության ասպարեզում ունեցած երկարամյա ավանդի և հրապարակված գրքերի համար»

 Կինոգետ, կինոխմբագիր Սվետլանա Գուլյան