էրդողան Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում հայտարարեց, որ ալիևը արդեն խոսել է Հայաստանի իր գործընկերոջ հետ, ամեն ինչ գնում է դեպի Անկարա-Երևան հարաբերությունների կառուցմանը


00:10 , 2 նոյեմբեր, 2021

էրդողանը Հռոմում, Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում հայտարարեց, որ Հարավային Կովկասում 3+3 ֆորմատով խաղաղության ժամանակաշրջանը ըստ էության սկսվում է, և ալիևը արդեն խոսել է Հայաստանի իր գործընկերոջ հետ, ամեն ինչ գնում է դեպի Անկարա-Երևան հարաբերությունների կառուցմանը։ Տարածաշրջանում բացասական է տրամադրված միայն Վրաստանը։
Այս հայտարարությունը փաստացի խոսում է այն մասին, որ թուրքիան և ադրբեջանը վստահ են, որ ստանալու են իրենց ուզածը, այն է՝ Սյունիքի միջանցքը և թուրքերի չակերտավոր խաղաղությամբ սկսվելու է Հայաստանի պետականության կործանումը։
Այս արհավիքի դեմ մի ճանապարհ կա՝ միասնական ընդդիմութուն և մի բռունցք դարձած ժողովուրդ: