Ժամանակը Թուրքիայի օգտին չի աշխատում. Մեզ պետք է ժամանակ շահել


14:09 , 1 նոյեմբեր, 2021
Ժամանակը Թուրքիայի օգտին չի աշխատում: Մեզ պետք է ժամանակ շահել և այդ ընթացքում վերակազմավորվել, առաջին հերթին փոխել գիտակցությունն ու արժեքային համակարգը: Սա առանձին թեմա է, որի մասին պետք են երկար ու խորը քննարկումներ:
Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա այդ պետության հիմնական խնդիրը քրդական հարցն է, որը գնալով ավելի մեծ ազդեցություն է ունենալու՝ թե դեմոգրաֆիական, թե աշխարհքաղաքական կենտրոնների ստրատեգիաներում քրդերին ավելի մեծ դերակատարություն տալու առումով և դա Թուրքիայում շատ լավ են հասկանում ու հիմիկվա իրենց ագրեսինա հենց այդ՝ ժամանակ չունենալու գիտակցությունից է գալիս: