«Ես էսքան ամոթ իմ կյանքում երբեք չեմ զգացել: Չեմ ուզում Արցախը աչքիս առաջ կորցնենք». Հայկազ Մկրտչյանն այսօր կդառնար 21 տարեկան


21:54 , 31 հոկտեմբեր, 2021
Իր 20-ամյակից 2 օր առաջ՝ հոկտեմբերի 29-ին, Կարմիր շուկայի մատույցներում անօդաչուից վիրավորվեց Հայկազը։ Հիվանդանոցում 12 օր պայքարում է կյանքի համար, բայց ավաղ, նոյեմբերի 9-ին, պատերազմի ավարտից մեկ ժամ առաջ, բռնում է հավերժի ճամփան։
Պատերազմի օրերին հարազատների հետ խոսելիս ասում էր. «Ես էսքան ամոթ իմ կյանքում երբեք չեմ զգացել: Չեմ ուզում Արցախը աչքիս առաջ կորցնենք: Ախր, սա խայտառակություն է»։
Այսօր Հայկազի ծննդյան օրն է, նա պետք է դառնար 21 տարեկան։ Երկնային ծնունդդ շնորհավոր, կյանքով լի տղա։ Ձեզ հիշում ենք, ձեզ չենք մոռացել։
Հայկազի մասին՝ այստեղ