Ժորայենց վստահվել էր Մոնթեի ազատագրած Ուրյան լեռան բարձունքների պաշտպանությունը. Ժորան և նրա 17 զինակից ընկեր զոհվեցին հոկտեմբերի 30-ին՝ կյանքի գնով պահելով այդ դիրքերը


22:43 , 30 հոկտեմբեր, 2021
Սահակյան Ժորան Հադրութի Տող գյուղից էր։ 2019-ի հուլիսին էր զորակոչվել բանակ։ Մարտակերտում էր ծառայում։
Պատերազմի առաջին օրվանից կռվի ամենաթեժ կետերում էր. սկզբում Մարտակերտի, ապա՝ Մադաղիսի դիրքերն էր պաշտպանում։
Հոկտեմբերի 23-ին նրան իր գումարտակի հետ տեղափոխում են Մարտունի-2 ու վստահում Մոնթեի ազատագրած Ուրյան լեռան բարձունքների պաշտպանությունը։ Շուրջ 7 օր Ժորայենց խումբը թշնամու հետ անհավասար մարտեր է մղում, բայց դիրքն այդպես էլ չի զիջում։
Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 30-ին, այդպես էլ չկարողանալով գրավել այդ դիրքերը, թշնամին դրանք հրթիռահրետանային և ավիահարվածների է ենթարկում։ Իր 17 զինակից ընկերների հետ միասին զոհվում է նաև գնդացրորդ Ժորան։
Հայրենի Արցախի պաշտպանության համար հադրութցի այս տղան իր կյանքը դրեց զոհասեղանին։ Ավաղ, այսօր ոչ Ժորան կա, ոչ էլ Ժորայի հայրենի Տող գյուղը։
Հիշատակդ վառ, քաջ տղա։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ։
Ժորան 19 տարեկան էր։