Ինչպե՞ս կհիշեն տարիներ հետո Հադրութից սերված այն «հեղինակություններին», որոնք 2020թ. հոկտեմբերին թողել են Արցախը և այսօր ապրում են Երևանում


18:18 , 30 հոկտեմբեր, 2021

Երբ 1992-ի հունիսին Շահումյանի շրջանն ընկավ, տեղի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Շահեն Մեղրյանը՝ խաղաղ բնակչությանը տարհանելուց հետո, իր համախոհների հետ մնաց թշնամու թիկունքում և ծավալեց պարտիզանական շարժում.... Շահեն Մեղրյանն այսօր չկա, բայց նրան հիշում են որպես հերոսի...
Իսկ ինչպե՞ս կհիշեն տարիներ հետո Հադրութից սերված այն <<հեղինակություններին>>, այդ թվում՝ գեներալական ուսադիրներով, որոնք 2020թ. հոկտեմբերին ոչ միայն չգործեցին Մեղրյանի օրինակով, այլև անտեսելով իրենց ծննդավայրի հետ կատարվածը, թողել են Արցախը և այսօր ապրում են Երևանում...