Ստիպված եմ իմ ու քո բոլոր նկարները սև ու սպիտակ ներկել, կներես քեզ չներելու համար. պատերազմում զոհված զինվորի սիրելիի հուզիչ գրառումը


22:13 , 29 հոկտեմբեր, 2021

ArmLady.am-ը գրում է.

44-օրյա պատերազմում զոհված Ռուստամ Պողոսյանի սիրելի՝ Մերի Չիբուխչյանը, ինստագրամի իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է արել.


«Մերիկ ջան էս մատանին էլ չհանես մատիցդ…(երանի էս օրը հետ գար)
Էսօր ստիպված եմ իմ ու քո բոլոր նկարները սև ու սպիտակ ներկել…,էս օրը ես կորցրեցի քեզ ու ինձ…


Ես կարոտում եմ քեզ,ու դրա մեջ մտնումա բոլոր մնացած բառերն իրենց իմաստներով,մի տարի առաջ ես սգացի, կորցրեցի ու հասկացա դրանց բացատրությունը բառից բուն իմաստով…ես չսիրեցի արևն ու աշխարհը ու փոխվեցի անճանաչելի,ես ատում եմ պատերազմ կոչեցյալին…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: