Զանգել է ոստիկանություն և հայտնել, որ պատրաստվում է պայթեցնել վարչապետի ավտոմեքենան և կառավարական առանձնատունը. «Առավոտ»


21:32 , 29 հոկտեմբեր, 2021

Aravot.am-ը գրում է.

«Առավոտի» տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում այն փաստի առնչությամբ, որ Արմեն Խ-ն զանգել էր ոստիկանություն և հայտնել, թե ականապատել է և պատրաստվում է հոկտեմբերի 28-ին ժամը 19-ին պայթեցնել կառավարական առանձնատունը և վարչապետի ավտոմեքենան: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները ժ.17.10-ին Կառավարական 6-րդ մասնաշենքի մոտից Արմեն Խ-ին բերման են ենթարկել: Նա տվել է խոստովանական բացատրություն և հայտնել, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, և ինքը դա կատարել է նյարդային վիճակում գտնվելու պատճառով: