«Վերադարձանք տուն ու...». Լիլիթ Հովհաննիսյանը ցույց է տվել ամուսնու հրաշալի անակնկալը (Video)


20:50 , 29 հոկտեմբեր, 2021

Lurer.com-ը գրում է.

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, ով վերջերս է մայրիկ դարձել, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Երգչուհին որդու` Յանի հետ վերադարձել է տուն և անակնկալի եկել ամուսնու` երգահան, պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանի նվերից:

«Վերադարձանք տուն ու....
Հ.Գ. Ի դեպ սա իմ նոր երգն է,ամբողջական տարբերակը առաջիկա օրերին կտեղադրեմ YouTube-ում։ Դժվար կռահեք, թե ով է գրել այն ինձ համար: Չտանջեմ ձեզ, ասեմ միանգամից` հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, ով այս երգից բացի ինձ նվիրեց նաև հերթական հրաշալի օրը, որն ապրեցինք արդեն 3-ով»,- գրել է Լիլիթը։