Երևանում մահացած 1 ամսական երեխայի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ․ Շուշան Դանիելյան


15:51 , 29 հոկտեմբեր, 2021
...Լսեք մասնագետներին, պատվաստվեք ու պաշտպանեք ձեր ընտանիքի անդամներին այս նենգ հիվանդությունից...
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ այսօր առավոտյան գրանցվել է կենսաբանական մահ:
Փոքրիկը ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին միացվել էր հոկտեմբերի 26-ին:
Երեխայի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ: