Նախագահի պաշտոնում տուրիստ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ սահմանադրության փոփոխության և նախագահական կառավարման համակարգին անցման դեպքում պատրաստ է անմիջապես հրաժարական տալ


22:43 , 28 հոկտեմբեր, 2021

Նախագահի պաշտոնում տուրիստ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ սահմանադրության փոփոխության և նախագահական կառավարման համակարգին անցման դեպքում պատրաստ է անմիջապես հրաժարական տալ։ Այսպիսով կարող ենք վստահ լինել, որ այլևս ձեռք է բերվել պայմանավորվածություն նախագահի և վարչապետի պաշտոնները զբաղեցնողների միջև, և հաջորդիվ սպասվուն է սահմանադրության փոփոխություն։
Այդ փոփոխություններով Նիկոլը փորձելու է լուծել առնվազն երեք խնդիր` նվազեցնել արտաքին ուժերի դրդմամբ ներիշխանական հեղաշրջման ռիսկը, քանի որ նա չի վստահում սեփական թիմին, հաստատել այնպիսի կառավարման համակարգ, ինչպիսին Ռուսաստանում և Բելոռուսում է, և վերացնել մի շարք սահմանադրական ներպետական սահմանափակումներ` հաշվի առնելով արտաքին ինտեգրման պրոցեսները, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով ձևավորել նոր և գրպանային ընդդիմություն։
Փոփոխությունների արդյունքում ի՞նչ կստանա Արմեն Սարգսյանը. Սա, ամենևին, խնդիր չէ, բիզնես շահերը առաջ տանելու համար միշտ էլ մի հարմար պաշտոն կա։