«Ժողովուրդ»․ «Կոշ» եւ «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեությունը կդադարեցվի


11:54 , 28 հոկտեմբեր, 2021

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կդադարեցվի: Ըստ այդմ, մինչու հունվարի մեկը պետք է ապահովվի պատիժ կրող դատապարտյալների տեղաբաշխումն այլ քրեակատարողական հիմնարկներ՝ ըստ վերջիններիս մեկուսացվածության աստիճանի, եւ պահվող կալանավորված անձանց տեղափոխումը այլ քրեակատարողական հիմնարկներ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Հրազդան» ՔԿՀ-ն խնդրահարույց պահման պայմաններ ունի այն տեսակյունից, որ, հարեւան՝ բնակելի շենքերի հետ համեմատությամբ, ունի մի քանի մետր հեռավորություն, ինչը նպաստում է արգելված իրերի ներթափանցմանը: Նաեւ երկու հիմնարկներն էլ ցածր համալրվածություն ունեն, սակայն պետական բյուջեից մեծ գումարներ են փոխանցվում այդ հիմնարկների պահպանման համար: Այս քայլն արվում է օպտիմալացման շրջանակում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։