Երևանի Մամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկում բախվել են Nissan, Volkswagen և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները. կա վիրավոր


23:08 , 27 հոկտեմբեր, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Հոկտեմբերի 27-ին, ժամը 17:00-ի սահմաններում Մամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկում բախվել են Nissan, Volkswagen և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: