Armsport.am-ը գրում է․
«Էյբարը» հայտարարել է հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի հետ պայմանագիր կնքելու մասին։
Պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը և ուժի մեջ կմտնի ֆուտբոլիստի բուժզննում անցնելուց հետո:
36-ամյա Լյորենտեն նախորդ մրցաշրջանում խաղացել է «Ուդինեզեի» կազմում և Ա Սերիայի 14 խաղում խփել է մեկ գոլ։ Իր կարիերայի ընթացքում Լյորենտեն խաղացել է «Աթլետիկում», «Յուվենտուսում», «Սևիլիայում», «Սուոնսիում», «Տոտենհեմում» և «Նապոլիում»:
Էյբարը խաղում է Սեգունդայում՝ Իսպանիայի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնում: Թիմը 12 տուրից հետո 24 միավորով զբաղեցնում է աղյուսակի 2-րդ տեղը։