«Կգա մի օր, երբ մենք կկարողանանք Զանգեզուրից մեկնել Ստամբուլ». Էրդողան


00:40 , 27 հոկտեմբեր, 2021

Lurer.com-ը գրում է.

«Ղարաբաղում ստեղծվելիք ցամաքային և երկաթուղային հաղորդակցությունները տնտեսական և առևտրային նոր հնարավորություններ կբացեն ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- այս մասին Արցախ կատարած այցի ժամանակ ասել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Կգա մի օր, երբ մենք կկարողանանք Զանգեզուրից մեկնել Ստամբուլ»,- շեշտել է նա։

Ավելի վաղ Էրդողանը խոսել էր Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին: