Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը. shamshyan.com


21:46 , 26 հոկտեմբեր, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Արշակունյաց պողոտա- Գարեգին Նժդեհ փողոցի՝ ժողովրդին հայտնի «Հայրենիք» կինոթատրոնի  խաչմերուկում  բախվել են  Mercedes-ն ու «Արմենիա» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան, հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդ տեղափոխելիս է եղել։


 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: