Ալիևն ու Էրդողանն Արցախում դրել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հիմքը


18:39 , 26 հոկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծանոթացել են Ահմադբեյլի-Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ավտոմայրուղու շինարարական աշխատանքների ընթացքին։

«ԱզերԹաջ»-ի հաղորդմամբ՝ պետությունների ղեկավարները մասնակցել են Հորադիզ-Ջրական (Ջեբրայիլ) - Կովսական (Զանգիլան) - Աղբենդ (այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք») ավտոմոբիլային ճանապարհի հիմնարկեքի արարողությանը։

Հիշեցնենք, որ Ալիևն ու Էրդողանը երեքշաբթի ներկա են գտնվել Վարանդայում միջազգային օդանավակայանի բացման արարողությանը:

Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդա քաղաքում միջազգային օդանավակայանը կառուցվել է 8 ասմում: Առաջին փորձնական չվերթն այստեղ իրականացվել է սեպտեմբերի 5-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: