Նիստին գալուց առաջ որոշ անդամներ թող լողանան, որ քյաբաբի հոտ չգա. ավագանու նիստում լեզվակռիվ է


17:43 , 26 հոկտեմբեր, 2021

Hraparak.am-ը գրում է.

Երեւանի իշխանական խմբակցության ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանն այսօր նախագիծ էր բերել, որը բուռն քննարկման առիթ դարձավ։

Ըստ այդ նախագծի` եթե ավագանու անդամը բացակայում է տվյալ ամսվա ավագանու նիստից, ապա ամսական փոխհատուցումը չի ստանում։

Նախագիծը ներկայացնողը նշեց, որ բացակայությունը համարվում է հարգելի հիվանդության պատճառով, երբ ներկայացվում է բժշկի թուղթ կամ ավագանու անդամը գտնվում է գործուղման մեջ` արտերկրում։

Ընդդիմադիր ԲՀԿ եւ «Լույս» խմբակցությունները քննադատեցին նախագիծը։

«Լույսից» Անի Խաչատյանն ասաց, որ այնքան իմպոտենտ իշխանություն են, որ չեն կարողանում սեփական թիմին բերել նիստերին։

«Լույսից» Թեհմինա Վարդանյանն էլ ասաց, որ իշխանական խմբակցության դե ֆակտո ղեկավարը բերել է նախագիծ, որով փորձում են կանոնակարգել ավագանու սեփական  անդամներին. «Դուք քաղաքականապես այնքան ամուլ եք, որ չեք կարողանում ամսվա մեջ մարդ բերել, այստեղ քյաբաբից եք խոսում, որն, ի դեպ, ձեր ղեկավարի սիրելի ուտելիքն է։ Դուք ձեր փոքրամարմին եւ փոքրոգի հալով այդքան արած չունեք, ինչպես նախորդ ավագանու անդամներ Լպուտյանը, Եզեկյանը, քյաբաբից մի խոսեք, նիստին գալուց առաջ որոշ անդամներ թող լողանան, որ քյաբաբի, կեղտոտ բոթասի հոտ չգա։ Եթե դուք անցնում եք ձեր չափը, լողացեք, հագեք, եկեք նիստի»։

Վարդանյանն հարց ուղղեց նախագծի հեղինակ Արմեն Գալջյանին` Դուք ո՞վ եք, որ ես որպես ընտրված ավագանու անդամ պետք է բժշկի թուղթ ներկայացնեմ։

Գալջյանն էլ արձագանքեց. «Այդ թուղթը ներկայացնում եք համայնքի ղեկավարին, ինձ չեք ներկայացնում»։

Նշենք, որ նիստին Արմեն Գալջյանն ասաց, որ եթե նախկինում նիստից գնացել են քյաբաբ ուտելու, ապա հիմա նիստից հետո կարևոր գործեր ունեն։