Գորիս֊Կապան ճանապարհին մոտ քսան ադրբեջանցի կանգնեցրին մեքենաս, բացեցին դուռը, հարվածեցին մեքենայիս, հայհոյեցին. Գորիսի բնակիչ (Video)


17:17 , 26 հոկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

Այսօր Գորիս֊Կապան միջպետական ճանապարհին մոտ  քսան ադրբեջանցի կանգնեցրել են Գորիսի բնակիչ Արտյոմ Համբարձումյանի վարած Ֆորդ մակնիշի ավտոմեքենան,հարվածել մեքենային,հայհոյել։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արտյոմ Համբարձումյանը։

«Մոտ քսան ադրբեջանցի կանգնեցրել են մեքենաս, խփել են մեքենային,իրենց լեզվով են խոսել չեմ հասկացել,ռուսերեն երկու բառ են ասել, հայհոյել են ասում եմ` ինչո՞ւ եք հարցավում մեքենային,ծիծաղում է , ասում է` լավ եմ անում,իբր ուզում է ասի` ի՞նչ էիր սպասում» ,֊ ասաց Համբարձումյանը։

Ինչ վերաբերում է խաղաղապահներին,ապա Արտյոմ Համբարձումյանն ասաց, որ ռուսները մի հիսուն մետր ներքև են եղել. «Իրենց էլ ասացի` ախպերական,խնդրում եմ,իրենց դու չես ճանաչում,ասաց` կասեմ,մեր ԱԱԾ֊ին էլ եմ ասել,էդ հատվածում տեղակայված են»։

Հարցին, թե ինչպես է եղել, որ կարողացել է շարունակել ճանապարհը, Համբարձումյանն ասաց, որ իր մեքենային հետևից այլ մեքենաներ են եկել այդ ճանապարհահատվածով, ադրբեջանցին փակել է դուռը, մյուսներն էլ հետը հեռացել են մեքենայից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: