Կիպրոսցի դաշնակցականների ակցիան ինձ մոտ միայն խղճահարություն է առաջացնում. Ալեն Սիմոնյանի ու «ընդդիմության» միջև իրականում թշնամանք չկա


10:32 , 26 հոկտեմբեր, 2021
Նայում եմ կիպրոսցի դաշնակցականների բողոքի ակցիային Ալեն Սիմոնյանի այցի կապակցությամբ ու շատ տարօրինակ զգացմունքներ են առաջանում մոտս: Չգիտեմ էլ ոնց բնութագրեմ իմ ռեակցիան երբ տեսնում եմ, որ մի խումբ մարդիկ բողոքում են ընդդեմ իրենց իսկ որոշման: Փաշինյանին կարելի է իհարկե գցել հայ ժողովրդի ջեբը ու պնդել որ «ժեխն» է ընտրել, բայց Սիմոնյանի դեպքում էդ կեղծ թեզն էլ է անհնար դառնում:
Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ է ընտրել «Հայաստան» դաշինքը, ընդ որում 3րդ փորձից: 2 անգամ փորձել են, չի ստացվել, 3րդով դաբիտ են արել: ՀՀ սահմանադրությունը պնդում է որ Ազգային Ժողովի առաջին նիստում պետք է ընտրվեն ԱԺ նախագահը ու փոխնախագահը: Քանի դեռ այդ երկուսը ընտրված չեն առաջին նիստը չի կարող ավարտվել: Այսինքն ԱԺ ըստ էության չի կարող լինել եթե չկա ԱԺ փոխնախագահ: Հետևաբար եթե Իշխան Սաղաթելյանը հետևողականորեն, մի քանի անգամ չառաջադրվեր ԱԺ փոխնախագահ Հայաստանը ԱԺ չէր ունենա, բնականաբար չէր ունենա նաև Ալեն Սիմոնյան ԱԺ-ի գլխին: Որպես Ալեն Սիմոնյանի տեղակալ Սաղաթելյանը այլ որևիցե ֆունկցիա չունի: Սաղաթելյանը առանց Սիմոնյանի հրահանգի ոչինչ չի կարա անի, նա Սիմոնյանի աշխատողն է: Այսինքն Իշխանին առաջադրելը կարող էր հետապնդել միայն մեկ նպատակ՝ Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելը և ԱԺ աշխատանքները լեգտիմիացնելը: Դե որտև միջազգային պայմանագիր ա բան, բա ոնց վավերականացվի էդ ամեն ինչը:
Այս ամենի տրամաբնությունը Սաղաթելյանը բացատրել է իր վերջի գրառմամբ, պնդելով որ ՀԱՅՐԵՆԻՔԸ ավելի թանկ է քան իշխանափոխությունը: Ճիշտ ա, չգիտես ինչու հունիսի 20-ի ընտրություններից առաջ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒՅՈՒՆՆ էր ավելի թանկ քան հայրենիքը: Նրանք պնդում էին որ մասնակցելու ու կրեն, թեպետ բոլոր հասկացող մարդիկ պնդում էին որ չեն կրի ու կկործանեն հայրենիքը, բայց դե հո առաջին անգամը չի... կլվացվեն կանցնի:
Նենց որ կիպրոսցի դաշնակցականների ակցիան ինձ մոտ միայն խղճահարություն է առաջացնում: Ես տեսնում եմ մի խումբ մոլորված հայեր, որոնք ուզում են ինչոր կերպ դուրս գան այս գերեզմանափոսից, բայց դրա փոխարեն ավելի խորն են փորում այդ փոսը: Էդ ակցիան փաստացի միայն մեկ նպատակի է հասել՝ որոշ մարդկանց խաբելով ցույց տալ, որ կա թշնամանք Ալեն Սիմոնյանի ու «ընդդիմության» միջև: Իրականում իհարկե չկա տենց բան, ժողովուրդ ջան, ձեզ նենգաբար խաբում են ձեր նուրբ լարերի վրա խաղալով:
Եթե ուզում եք բողոքի ձայն բարձրացնենք գնացեք ՀՅԴ գրասենյակ հարցրեց թող բացատրեն խի էդ ագառկի ծնունդին աթոռ տվին: Մարդ ես կարող ա բացատրեն...