«Նոր հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք հետքայլ են արել. այժմ նրանք ավելի զգույշ կլինեն իրենց հայտարարություններում». Էրդողանը ողջունել է 10 երկրների հայտարարությունը


23:29 , 25 հոկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

Թուրքիան հետքայլ է համարում երկուշաբթի 10 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Կանադայի դեսպանների հայտարարությունն առ այն, թե իրենք մտադիր են հարգել Թուրքիայի Հանրապետության օրենքները: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիայում արդարադատությունը չի լսի ոչ մեկի հրամանը։ Դեսպանների խմբի հայտարարություններն ուղղված են ուղղակիորեն մեր երկրի և մեր ինքնիշխանության դեմ։ Ոչ ոք չի կարող մնալ Թուրքիայում, եթե  հարգանք չի ցուցաբերում մեր երկրի նկատմամբ։ Նրանց նոր հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք հետքայլ են արել։ Այժմ նրանք ավելի զգույշ կլինեն իրենց հայտարարություններում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան «երբեք առանց պատճառի որևէ գործողություն չի ձեռնարկում»։

«Կամ դուք կընդունեք այս պետության մեծությունը, կամ կշարունակեք պայքարել ամբարտավանության և ատելության փոսում, մինչև չխեղդվեք», - հավելել է նա:

Հոկտեմբերի 21-ին Էրդողանը քննադատել էր ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպաններին՝ ասելով, որ նրանք միջամտում են երկրի դատական հարցերին:Նույն օրը նրանք կանչվել էին Թուրքիայի ԱԳՆ՝ իրավապաշտպան Օսման Քավալայի դատավարության վերաբերյալ համատեղ հայտարարության հրապարակման կապակցությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ