Մարսելոն կարող է տեղափոխվել Բրազիլիայի առաջնություն


00:33 , 26 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն կարող է հեռանալ իսպանական ակումբից։

Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, 33-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է ակումբում իր ներկայիս կարգավիճակից։ Ըստ աղբյուրի՝ Մարսելոն կարող է տեղափոխվել Բրազիլիայի առաջնություն։

Նրա ծառայություններով մասնավորապես հետաքրքրված է «Ֆլումինենսեն»։ Տեղափոխությունը կարող է կայանալ արդեն առաջիկա ձմռանը։