Էլ Կլասիկո․ Հայտնի է՝ որքան է Բարսելոնան վաստակել տոմսերի վաճառքից


18:33 , 25 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնան» երեկ՝ հոկտեմբերի 24-ին, սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին» Էլ Կլասիկոյում։ 

RAC1-ի տվյալներով՝ «Բարսելոնան» հանդիպման տոմսերի վաճառքից վաստակել է 4,5 միլիոն եվրո։

Ըստ աղբյուրի՝ վաճառվել է 35.000 տոմս, մնացածը եղել են ակումբի պաշտոնական ֆանակումբի անդամները, ովքեր խաղին ներկա են եղել աբոնեմենտներով:

Հանդիպմանը ներկա է եղել 90 հազարից մի փոքր պակաս երկրպագու։ Էլ Կլասիկոն ուղիղ եթերում դիտել է մոտ 600 միլիոն հեռուստադիտող։