Tert.am-ը գրում է.
Իսրայելական ռազմաօդային ուժերի կործանիչը հոկտեմբերի 25-ին գրոհել է սիրիական բանակի և իրանամետ զինված կազմավորումների դիրքերի վրա, որոնք գտնվում են Դամասկոսից դեպի հարավ ընկած Էլ-Կունեյտրա նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը:
Նրա տեղակատվությամբ, իսրայելական ինքնաթիռը հրթիռներով խոցել է Էլ Բաաս քաղաքի ծայրամասերում և Էլ Կուրում ավանի մերձակայքում գտնվող վերգետնյա թիրախները: Հասցվել է նյութական վնաս, սիրիացի զինծառայողների և շիա մարտիկների շրջանում զոհվածների ու վիրավորների մասին տեղեկատվություններ չեն ստացվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: