Թուրքիան F-16 կործանիչներ կգնի Միացյալ Նահանգներից


23:55 , 23 հոկտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է․

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան սկսում է Միացյալ Նահանգներից F-16 կործանիչներ գնելու գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով նախարարի խոսքերը:

Աքարը նշել է, որ սկսվել են F-16 կործանիչների ձեռքբերման տեխնիկական աշխատանքները:

F-16 մակնիշի ռազմական օդանավերը 4-րդ սերնդի ամերիկյան կործանիչներ են: Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, մասնակցում էր ավելի ժամանակակից՝ 5-րդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրին, սակայն Ռուսաստանի Դաշնությունից Ս-400 զենիթահրթիռային համալիրներ գնելուց հետո զրկվեց F-35-ներ ձեռք բերելու հնարավորությունից: