Եթե պայմանավորվածություն ձեռք բերվի Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման մասին, մենք կտեղեկացնենք. Պեսկով


14:37 , 23 հոկտեմբեր, 2021
Aysor.am-ը գրում է.
Եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլը ժամանակին կտեղեկացնի այդ մասին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
«Ռիա Նովոստին» հայտնել էր, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում կարող է տեղի ունենալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, և կողմերին սպասվում է ստորագրել եռակողմ հայտարարություններ:
 
«Եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք այդ մասին ժամանակին կտեղեկացնենք», - ասել է Պեսկովը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: