Ալաշկերտը ուսումնամարզական հավաք կանցկացնի ԱՄՆ-ում


21:59 , 22 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» հայտնում է, որ գալիք տարվա հունվարին թիմը ուսումնամարզական հավաք կանցկացնի ԱՄՆ-ում:

«Մեր ծրագրերի և մրցակիցների մասին կհայտարարենք առաջիկայում»,-ասված է հայտարարության մեջ:

Այս պահին «Ալաշկերտը» VBET ՀՊԼ-ում 7 խաղից հետո 6 միավորով 9-րդն է: