Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12.5% սեփականատերը դատի է տվել վարչապետի աշխատակազմին


20:07 , 22 հոկտեմբեր, 2021

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15%-ը պետությանը վերադարձնել-փայ մտնելու սերիան նոր դրսևորումներ է ստանում։ Կոմբինատի 12.5% սեփականատերը դատի է տվել վարչապետի աշխատակազմին` պահանջելով անվավեր ճանաչել կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ռուս միլիարդատեր Տրոցենկոյին վաճառելու գործարքը։ Հայաստանյան դատական ատյանները սպառելուց հետո այս գործը, մեծ հավանականությամբ կհասնի միջազգային դատարան, եթե իհարկե երկու խոշոր փայատերերի միջև հարցը չկարգավորվի 《ռուսական》ձևով։ Մինչ վեճի կարգավորվելը կամ չկարգավորվելը կոմբինատը հայտնվելու է ռիսկային գոտում, որի հետևանքները ծանր են լինելու Հայաստանի համար։
Հիմա երևի ոմանք հասկացան 15 տոկոս նվերի թակարդը, իսկ դրանում Նիկոլի անձնական շահը շատերը դեռ կհասցնեն հասկանալ։