Պեսկովը պատասխանել է Հայաստանից փոխանցված 200 ռուբլու պատճառով «Գոլոս» շարժումն օտարերկրյա գործակալ ճանաչելու մասին հարցին


15:36 , 22 հոկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով «Գոլոս» շարժումը որպես ՀԿ-օտարերկրյա գործակալ ճանաչելը, նշել է, որ Օտարերկրյա գործակալների մասին օրենքում խոսք չկա այն մասին, որ պետք է աչք փակել օտարերկրյա գործակալ ճանաչված կազմակերպության հաշվին 200 ռուբլու չափով փոխանցման վրա, գրում է interfax.ru-ն։

Լրագրողների հետ շփման ընթացքում նրա ուշադրությունը հրավիրվել է այն փաստի վրա, որ «Գոլոս»-ը ճանաչվել է օտարերկրյա գործակալ`Հայաստանի քաղաքացուց ստացված 200 ռուբլու փոխանցման պատճառով: Պեսկովին հարցրել են՝ արդյոք Կրեմլը կարծում է, որ նման գործելաոճը վարկաբեկում է օրենքը, թե՞ այն պետք է այսպես աշխատի։

«Ֆորմալ առումով գերատեսչությունը (Արդարադատության նախարարությունը) պետք է հետևի այս օրենքի տառին և ոգուն»,- պատասխանել է Պեսկովը։ Նա նշել է, որ «օրենքը չի ասում, որ եթե խոսքը 200 ռուբի չնչին գումարի մասին է, ապա չի կարելի ուշադրություն դարձնել, ուստի ֆորմալ առումով բոլոր գործառույթները կատարվում են»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ