Լողափնյա ֆուտբոլը կարող է լինել Լոս Անջելես-2028-ում


22:55 , 21 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

Լողափնյա ֆուտբոլի համաշխարհային կազմակերպության նախագահ Ժոան Կուսկոն ասել է, որ Փարիզի օլիմպիական խաղերի ծրագիրն արդեն հաստատված է և իրենք ակտիվ աշխատանքներ են տանում մարզաձևը Լոս Անջելեսում 2028 թ-ին կայանալիք խաղերում ընդգրկելու ուղղությամբ, գրում է ՀԱՕԿ-ը:

Կուսկոն նաև նշել է, որ օլիմպիական ծրագրում լողափնյա ֆուտբոլը ներառելու հիմնական խոչընդոտը խաղերի մասնակիցների թվի սահմանափակումն է: Պետք է համապատասխանել ՄՕԿ-ի բոլոր պահանջներին, իսկ առաջարկը կկատարի ՖԻՖԱ-ն:

Լողափնյա ֆուտբոլն ընդգրկված է եղել Եվրոպական առաջին և երկրորդ խաղերի ծրագրում, որոնց մասնակցել է տղամարդկանց 8 թիմ: Լեհաստանի Կրակով քաղաքում 2023 թ-ին կայանալիք երրորդ  խաղերում ևս այս մարզաձևը կլինի: