Pfizer-ի պատվաստանյութի ուժեղացված դոզան բարձր արդյունավետություն է ցույց տվել


00:15 , 22 հոկտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է․

Pfizer-ի և BioNTech- ի կողմից մշակված Covid-19-ի պատվաստանյութի ուժեղացված դոզան 95.6 տոկոսով  արդյունավետություն է ցույց տվել վիրուսի, ներառյալ «դելտա» շտամի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին վկայում են ընկերությունների կողմից հրապարակված տվյալները:

Ընկերությունները հայտնել են, որ փորձաքննությունը, որը դեռևս չի վերանայվել, փորձարկել է 16 և ավելի բարձր տարիքի 10 000 մասնակցի շրջանում:

Pfizer-ն ավելի վաղ հայտարարել էր, որ իր պատվաստանյութի կրկնակի դոզայի արդյունավետությունը ժամանակի ընթացքում նվազում է ՝ վկայակոչելով մի ուսումնասիրություն, որը ցույց է տվել, որ արդյունավետությունը 96 տոկոսից իջնում է 84 տոկոսի՝ երկրորդ դեղաչափը ստանալուց 4 ամիս անց:  Որոշ երկրներ արդեն սկսել են ուժեղացված դեղաչափեր տալու ծրագրերը: