76 տարեկանում մահացել է Տիգրան Կարապետյանը


20:15 , 21 հոկտեմբեր, 2021
Armeniasputnik.am-ը գրում է․
Տիգրան Կարապետյանը մահկանացուն կնքել է 76 տարեկան հասակում։
«ԱԼՄ հոլդինգ»-ի և Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը մահացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Կարապետյանի փեսան` Արտակ Մուրադյանը:
Նրա տեղեկացմամբ` Տիգրան Կարապետյանը մահացել է մոտավորապես կես ժամ առաջ` 19։20–ի սահմաններում։
Ավելի վաղ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Կարապետյանին երեկ` հոկտեմբերի 20–ին, շտապօգնության մեքենայով տեղափոխել են Երևանի Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ