Աղբյուր․ Ինսինյեն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի իտալական մեկ այլ ակումբ


21:11 , 21 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

«Նապոլիի» կիսապաշտպան Լորենցո Ինսինյեն կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ թիմից, հայտնում է La Gazzetta Dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ ՝ «Ինտերը», որն արդեն նախնական բանակցություններ է վարել Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, էական հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ:

Նշվում է, որ Ինսինյեն չի կարողացել համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման շուրջ, որն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին։

Ինսինյեն 30 տարեկան է, այս մրցաշրջանում նա մասնակցել է Իտալիայի առաջնության ութ հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: