Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ


15:27 , 21 հոկտեմբեր, 2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում, հատկապես Արմավիրում օդում կանխատեսվում է մինչև -1, հողի մակերևույթին -3․․-4 աստիճան ցուրտ։

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ին սպասվում է անձրև:

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հոկտեմբերի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: