Երևանում բախվել են Mazda-ն ու Opel-ը․ 3 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. shamshyan.com


14:25 , 21 հոկտեմբեր, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Ա. Միկոյան և Մինսկի փողոցների խաչմերոկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 44-ամյա Էդուարդ Վարսանյանի վարած Mazda մակնիշի և 62-ամյա Նորիկ Ղալաչյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

2 վարորդները տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Mazda-ի ուղևոր՝ 17-ամյա  Դավիթ Չինգիլյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։