Դավիթ Գալստյանը կմնա կալանավորված. պաշտպան


14:39 , 19 հոկտեմբեր, 2021

Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը կմնա կալանավորված: Այս մասին Tert.am-ին հայտնեց Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։

«Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ մեր բողոքը»,-նշեց Հարությունյանը:

Հիշեցնենք՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը կալանավորվել է սեպտեմբերի 30-ին: Կալանավորման որոշման դեմ բողոք էր ներկայացվել:

Հիշեցնենք նաև, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում,  կալանավորման միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։