Մոսկվայում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով ախտահարված 1589 մարդ


14:29 , 19 հոկտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է.

Մոսկվայում մեկ օրում հոսպիտալացվել Է COVID-19-ով ախտահարված 1589 մարդ, արհեստական շնչառության սարքերին միացված Է 639 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 19-ին հաղորդել Է կորոնավիրուսի հետ կապված իրադրության վերահսկողության եւ մոնիթորինգի մայրաքաղաքային օպերատիվ շտաբը:

«Մոսկվայում հայտնաբերվել Է կորոնավիրուսային ինֆեկցիայով ախտահարված 5700 նոր դեպք: Մեկ օրում հոսպիտալացվել Է 1589 մարդ: Արհեստական շնչառության սարքերին միացված Է 639 մարդ: Քաղաքում կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ բուժում ստանալուց հետո ապաքինվել Է եւս 3988 մարդ:

Ընդամենը այն մարդկանց թիվը, որոնք ապաքինվել են կորոնավիրուսից, հասել Է 1 մլն 540 հազար 144-ի»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ մայրաքաղաքում մահացել Է 73 հիվանդ, բոլորի մոտ հաստատվել Է «թոքաբորբ» ախտորոշումը եւ ստացվել COVID-19-ի թեստերի դրական պատասխանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: