«Տարածաշրջանային առանցքային հարցերի մեծ մասում Իրանի և ՌԴ-ի դիրքորոշումները համընկնում են կամ շատ մոտ են». ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ


00:23 , 19 հոկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումները գլոբալ և տարածաշրջանային օրակարգի առանցքային խնդիրների մեծ մասի շուրջ համընկնում են, նշել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ հավելելով, որ Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը շարունակում է զարգանալ:

Ինչպես գրում է tvzvezda.ru-ն, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը երկուշաբթի Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ բանակցություններում ընդգծել է Մոսկվայի և Թեհրանի նման մոտեցումները գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հիմնական խնդիրների լուծման վերաբերյալ:

«Տարածաշրջանային և գլոբալ օրակարգի առանցքային հարցերի մեծ մասում մեր դիրքորոշումները համընկնում են կամ շատ մոտ են», - ասել է ռուս զինվորականը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ