Yerevan Open. 5-րդ տուրից հետո հայ շախմատիստները հետապնդողի դերում են


18:55 , 18 հոկտեմբեր, 2021
Armsport.am-ը գրում է․
Հոկտեմբերի 13-22-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանում է «Երևան Օփեն 2021» միջազգային բաց մրցաշարը։
13 երկրի 313 շախմատիստ՝ ներառյալ միջազգային կոչում ունեցող 82՝ այդ թվում 22 միջազգային գրոսմայստեր ու 25 միջազգային վարպետ պայքարելու է 11 մլն դրամ մրցանակային ֆոնդի համար։
5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է 4 շախմատիստ՝ 4,5-ական միավորով։ Հայ շախմատիստները հետապնդում են առաջատարներին՝ ետ մնալով կես միավոր։