«Ռեալ»-ն ուզում է երկարաձգել պայմանագիրը Բենզեմայի հետ


14:28 , 18 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Կարիմ Բենզեման կերկարաձգի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ:

Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: «Արքայական ակումբի» ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Բենզեմային, որը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը:

Այս կերպ «սերուցքայինները» փորձում են նաև խթանել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխությունը:

Կարիմ Բենզեման ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ի կազմում մասնակցել է 8 խաղի, դարձել 9 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ: