Ես չեմ հավատում ես, որ Քոչարյանը չգիտեր ինչ էր անում. նա շատ լավ գիտեր, սոցիոլոգիային էլ հավատում էր, ուղղակի պետք էր Փաշինյանին լեգիտիմացնել


12:29 , 18 հոկտեմբեր, 2021
Հունիսի 21-ին վաղ առավոտյան, ժամը 5-ի կողմերը Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս որում նշում է որ նա չէր ուզում մասնակցեր ընտրություններին, ու որ իրեն փաստացի դա պարտադրել են: Հինգ ամիս անց, հոկտեմբերի 1-ին, նույն Սարգսյանը ասում է՝ «ես արդեն տևական ժամանակ է որ ասում եմ, Հայաստանի ընդդիմությունը կարող է իշխանափոխություն կազմակերպել, եթե հիմնական ընդդիմադիր ուժերը միայն մեկ նպատակ դնեն՝ իշխանափոխություն, այլ ոչ թե սրան իշխանությունից հեռացնել, ապա գալ իշխանության»:
Երեկ Գորիսում տեղի ունեցած ընտրություններում բանտարկված համայնքապետ Առուշանյանը մոտ 60% հավաքելով էական տարբերությամբ հաղթել է Փաշինյանի ներկայացուցչին: Մինչդեռ հունիսի 20-ին համապետական ընտրություններին նույն Գորիսում Փաշինյանը հաղթել էր հավաքելով 53% տոկոս: Էս երկու ընտրություններում մի բանն էր փոխվել՝ Առուշանյանը չէր առաջադրվել «Հայաստան» դաշինքով ու քարոզարշավում չէր մասնակցել Ռոբերտ Քոչարյանը:
Ոմանց համար սա կարող է և անակնկալ լինել, բայց ոչ մասնագետների ու ոչ էլ իհարկե Քոչարյանի համար: Դեռ համապետական ընտրություններից առաջ բոլոր հասկացող մարդիկ Քոչարյանին ասում էին, որ նա հավաքելու է 20%, որ դա են վկայում բոլոր սոցհարցումները, որ իր անտիռեյտինգը շատ ավելի մեծ է քան Նիկոլի անտիռեյտինգը: Քոչարյանը այդ ամենին պատասխանում էր մեկ բան՝ «ես սոցիոլոգիային չեմ հավատում»:
Հիմա ես էլ Քոչարյանին չեմ հավատում: Չեմ հավատում ես, որ նա չգիտեր ինչ էր անում: Նա շատ լավ գիտեր, սոցիոլոգիային էլ հավատում էր, ուղղակի պետք էր Փաշինյանին լեգիտիմացնել, որպեսզի սա կատարի իր խոստումը ու ստորագրի դելիմիտացիան:
Պրակտիկան ցույց ա տալիս որ պատերազմից հետո Փաշինյանին կարող էր հաղթեր նույնիսկ պոլի փեդը, բայց շատ հմուտ քաղտեխնոլոգների կողմից արվեց ամեն ինչ որ դա տեղի չունենա: