Վանաձորում ճանապահաշինարարական աշխատանքների ժամանակ ամբարձիչը շրջվել է, վարորդի դին մնացել է տակը


11:39 , 18 հոկտեմբեր, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Լոռու մարզում, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 09։20-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գործարանային 15 հասցեի մոտ ամբարձիչը կողաշրջվել է, և ըստ տեղեկությունների՝ վարորդը մնացել է դրա տակ։ 

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, փրկարարներն ու ճանապարհաշինական կազմակերպության աշխատակիցներն այս պահին փորձում են վերամբարձ կռունկի միջոցով դարձի բերել ամբարձիչը, որպեսզի կարողանան վարորդի դին դուրս բերել։

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։