Tert.am-ը գրում է․
Իշխող թիմը պարտավորություն ունի հետևելու ընտրություններին, այս պահին մեր ունեցած տվյալներով ամեն ինչ օրենքի սահմաններում է: Այս մասին Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց հետոքվերակելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:
Դիտարկմանը, թե ահազանգեր կան, որ ՔՊ-ն վարչական ռեսուրս է կիրառում, նաև տեղեկություններ կան, որ ընտրություններից առաջ 50 հազարական դրամներ է բաժանել, և հարցին՝ սա կաշառքի դեպք չէ՞, քաղաքապետի թեկնածուն առաջարկեց այդ տեղեկությունները փոխանցել իրավապահ մարմիններին, որ նրանք այդ հարցը քննեն:
Հարցին՝ նա՝ որպես Շիրակի մարզպետ, գյումրեցիներին բաժանե՞լ է այդ 50 հազարական դրամները, Հարությունյանը պատասխանեց. «Ոչ, տեսեք դրանք սոցիալական աջակցություններն են, որոնք պայմանավորված չեն ոչ ընտրություններով, ոչ մի տեսակի գործընթացներով»:
Դիտարկմանը՝ ընտրությունների ընթացքում դա վարչական ռեսուրսի կիրառում չի՞ համարվում, քաղաքապետի թեկնածուն արձագանքեց՝ իհարկե ոչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ